Սպանել են հորը 4-ամյա որդու աչքի առաջ

Սուրբ ծննդյան նախօրեին, Սան Ֆրանցիսկոի Բեյ Արեա կոչվող տարածքի խանութներից մեկում 2 եղբայրներ` 22-ամյա Ֆրանկի և 25-ամյա Ջեսսի Արչուլետաները սպանել են մի տղամարդու՝ նրա 4-ամյա որդու աչքի առաջ:

Foxnews-ը գրում է, որ հինգշաբթի օրը եղբայրներին մեղադրանք է առաջադրվել և նրանք կալանավորվել են:

Ըստ ոստիկանության, ամեն ինչ սկսել է այն բանից, որ 36-ամյա Թիրոն Գրիֆինը, խաղալիքների բաժնում, խնդրել է անջատել երեխային անհարիր երաժշտությունը: Վեճի արդյունքում Գրիֆինը վերցրել է գինու շիշը և հարվածել Ֆրանկի Արչուլետային: Տեսնելով սա Ջեսսի Արչուլետան 4 անգամ դանակահարել է Գրիֆինին իր կրտսեր եղբորը պաշտպանելու համար:

Պատրաստեց՝ Լիլիթ Խառատյանը

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել