63-ամյա տղամարդը այրել է նախկին կնոջ տունը և դանակով ինքնասպան եղել`արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչների առջև տեղեկացնում է nydailynews.com-ը:
Թերրի Ուիթնին և իր կինը հոկտեմբերի 31-ից առանձին էին ապրում, քանի որ Թերրին մեղադրվում էր ընտանեկան բռնության մեջ: Դատարանի որոշմամբ նրան արգելված էր մոտենալ Ֆերֆիլդում գտնվող իրենց տանը, որտեղ ապրում էր նախկին կինը: Սակայն, Սուրբ ծննդյան նախօրեին, Ուիթնին բեռնատարով եկել է իր նախկին տուն, ապա բենզին լցնելով այրել սկզբից տունը, ապա իր բեռնատարը:
Կինը, ով այդ ընթացում ներսում էր` հասցրել է զանգահարել 911 և անվնաս դուրս գալ տնից:
Ոստիկանության ժամանումից հետո, Ուիթնին հանկարծակի հանել է դանակը և կտրել իր կոկորդը: Տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:
Պատրաստեց՝ Լիլիթ Խառատյանը