Նախարարությունը պարզաբանում է՝ բաց թողնելով էական հարցերը

Իրավաբան.net-ը նոյեմբերի 24-ին գրել էր տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից մեկ շուրջ երկու միլիոն դրամով մեկ հատ օդորակիչ գնելու մասին:

Մեր հրապարակումից երկու օր հետո՝ նոյեմբերի 26-ին,  նախարարությունը պարզաբանում է տարածել, որի վերաբերյալ կներկայացնում ենք մեր դիտարկումները:

Այսպես,  նախարարությունը պնդում է, որ գնվել է ոչ թե մեկ, այլ երկու օդորակիչ՝ յուրաքանչյուրը 970 390 դրամով: Մինչ պարզաբանում տարածելը, նոյեմբերի 25-ին, այսինքն,   հրապարակումից  մեկ օր անց նախարարությունը gnumner.am կայքում հրապարակել է այս գնման վերաբերյալ մեկ այլ հաշվետվություն՝ «ճշտված տարբերակ» նշումով: Եվ այս նոր տարբարկեը հրապարակելուց հետո էլ տարածել է պարզաբանումը:gnumner

Հետաքրքիր է, թե ինչու է նախարարությունը միայն մեր հրապարակումից հետո հասկացել, որ գնման փաստաթղթում ոչ հավաստի տվյալ կա: Նշենք, որ գնման սկզբնական փաստաթուղթը կայքում հրապարակվել է հենց նոյեմբերի 18-ին, երբ կնքվել է պայմանագիրը: gnumner-2

Մյուս կողմից, նախարարությունը պարզաբանման մեջ բացատրում է այս օդորոկաիչների գնման անհրաժեշտությունը: Իհարկե, դրական է, որ ի վերջո հասկանում ես, թե ինչի համար է պետությունը ծախսում պետական միջոցները, սակայն ցանկալի կլինի, որ հենց գնման փաստաթղթերում նշված լինեն անհրաժեշտությունը հավաստող տեղեկությունները և միայն լրատավամիջոցների հրապարակումներից հետո բացատրություններ չներկայացվեն:

Մյուս կողմից, նախարարությունը չի անդրադառնում այն հարցին, թե ինչու հնարավոր չէր ավելի մատչելի գնով ձեռքբերել օդորակիչները: Մենք մեր հրապարակման մեջ հղումներ էինք արել ռուսաստանյան մի շարք խանութների կայքերին, որտեղ նույն օդորակիչները արժեն ոչ թե շուրջ մեկ միլիոն, այլ շուրջ 700 հազար դրամ:

Եվ որ ավելի կարևոր է, նախարարությունը փորձ չի արել անդրադառնալ ամենակարևորին՝  գնման վերաբերյալ մրցույթի հայտարարությանը, որում պահանջվող ապրանքի տեխնիկական բնութագրում հստակ նշվում է օդորակիչի մոդելն ու բնութագրիչները: Այսպիսով սահմանափակելով մրցույթի մասնակիցների շրջանակը և նույնիսկ ի սկզբանե հաղթող դարձնելով հենց այն ընկերությանը, որից և գնումը կատարվել է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել