2 միլիոն դրամ՝ 1 հատ օդորակչի դիմաց

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը (նախկինում՝ էկոնոմիկայի) այս տարվա նոյեմբերի 18-ին գնել է մեկ հատ օդորակիչ, որը սակայն բավականին թանկարժեք է և չկա որևէ հիմնավորում՝ այն գնելու անհրաժեշտության վերաբերյալ:

Այսպես, Իրավաբան.net-ը գնման փաստաթղթից տեղեկանում է, որ MITSUBISHI ELECTRIC MS-GF80VA/MU-GF80VA մոդելի օդորակիչ ձեռքբերելու համար նախարարությունը «Կոնսէլ» ընկերությանը վճարվել է շուրջ 2 միլիոն դրամ: Ավելին՝ ապրանքի նախահաշվարկային գինը եղել է 3 միլիոն դրամ:

new-picture

«Կոնսէլ» ընկերության Սայաթ-Նովա փողոցի վրա գտնվող խանութում այս մոդելի օդորակիչ այլևս չկար, միևնույն ժամանակ չկային նաև այսքան թանկարժեք օդորակիչներ. ամենաթանկը  շուրջ  1.4 միլիոն դրամ արժողությամբ էր:

unnamed

Այս նույն մոդելի օդորակիչներից չգտանք նաև հայաստանյան այլ խանութներում՝ գները համեմատելու համար: Սակայն դրանցից առկա են ռուսաստանյան շուկայում և, որքան էլ զարմանալի է, գնային տարբերությունը ահռելի է: Օրինակ, cityclimat.ru խանութում այն վաճառվում է 86 000 ռուբլիով, որը շուրջ  650 000 դրամ է կազմում: Իսկ եթե հաշվարկում ենք նաև տեղադրումն ու սպասարկումը, ապա գինը 98 690 ռուբլի է կազմում  (740 հազար դրամ): Այսինքն, նույնիսկ հավելյալ ծառայությունների դեպքում գինը չի գերազանցում 1 միլիոն դրամը:  Նույն գներն են նաև ռուսաստանյան այլ խանութներում`rusklimat.ru, aventa96.ru, entero.ru և այլն (Տես՝ լուսանկարներում):  Անհասկանալի է, թե ինչո՞վ կարող է բացատրվել գրեթե եռակի անգամ թանկ գները:

new-picture-1

Ավելի հետաքրքիր է այս գնման վերաբերյալ մրցույթի հայտարարությունը, որտեղ պահանջվող ապրանքի տեխնիկական բնութագրում հստակ նշվում է օդորակիչի մոդելն ու բնութագրիչները: Սրանով իսկ մրցույթի շրջանակները խստորեն նեղացվում են՝ գին/որակ համատեքստում առաջարկներ ներկայացնելու առումով: Ավելին՝ այս մրցույթի հայտարարության մեջ նշվում են նաև այլ օդորակիչների կարիքի մասին և նույնպես հստակ նշվում են մոդելներ և բնութագրիչներ: Խոսքը բացառապես վերաբերում է  Mitsubishi և Carrier ընկերությունների արտադրանքին:

new-picture-4

Եվ զարմանալի զուգադիպությամբ պարզվում է, որ «Կոնսէլ» ընկերությունն էլ հենց Mitsubishi Electric և  Toshiba & Carrier ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում: Հետևաբար, կարող ենք պնդել, որ գնման մրցույթը հայտարարելիս՝  ուղղորդում է եղել գնումը կատարել հենց այս ընկերությունից:

Աստղիկ Կարապետյան
Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ