Ոստիկանությունը պարզաբանում է քրեական աղմկահարույց գործի վերաբերյալ

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել՝  Չարբախում տեղի ունեցած սպանության գործով բերման ենթարկված անձանց վերաբերյալ.
«Այսօր մամուլում հրապարակում է եղել, ըստ որի՝ քրեական հեղինակություն Բանդուրյան եղբայրների իբր անձեռնմխելիության «հավաստումով»:
Տեղեկատվության հեղինակին խորհուրդ ենք  տալիս ցանկացած հրապարակում անելուց առաջ ճշտել իրողությունները և՝  ոչ թե ձեր «հավաստի», այլ իսկապես իրազեկ աղբյուրներից:
Հայտնում ենք, որ Բանդուրյան եղբայրներից՝ Ալիկը ու ևս մեկ անձ՝  Գալստյան Արմենը, Բդո մականունով, այս պահին ոստիկանությունում են, ուր բերման են ենթարկվել հասարակական հնչեղություն ունեցող մի քրեական  գործի շրջանակներում:
Իրողությունը սա է, իսկ հրապարակման հեղինակին կրկին կոչ ենք անում անստույգ ու կանխակալ «լուսաբանումներով» թյուրիմացության մեջ չգցել ոչ ընթերցողին, ոչ սեփական անձը»:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել