Հանդիպման մասնակիցները ներկայացրել են քննարկվող հարցի շուրջ իրենց նկատառումները, ուսումնասիրությունները, առաջարկությունները:
Աշխատանքային քննարկման ընթացքում նախանշվել են մեխանիզմներ, որոնց կիրառման հնարավորությունը թույլ կտա կանխել կամ նվազեցնել քննության ընթացքում վատ վերաբերմունքի և խոշտանգումների դեպքերը, ապահովել այդ դեպքերի քննության արդյունավետությունը: Նշվել է, որ քննարկված մեխանիզմների և դրանց կիրառման մեթոդաբանության, համատեղ, բազմակողմ ուսումնասիրման արդյունքում կմշակվեն գործնական կիրառման հստակ մեխանիզմներ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, համագործակցության արդյունավետության նպատակով, աշխատանքային հանդիպումները դարձնել պարբերական:
Հասարակական կազմակերպությունների հետ՝ կախված դրանց գործունեության ոլորտներից, աշխատանքային հանդիպումները ՀՀ գլխավոր դատախազությունում կլինեն շարունակական: