Իրազեկում պետական ռեգիստրում բնակչին ըստ բնակության վայրի հաշվառելու վերաբերյալ

Բնակչության պետական ռեգիստրում բնակչին ըստ բնակության վայրի հաշվառելու համար գոյություն ունի 3 փաստական հիմքեր, որոնցից մեկի առկայությունը բավարար է, որպեսզի անձի դիմումին տրվի դրական լուծում:

1.Հաշվառվող անձը բնակելի տարածության սեփականատերն է կամ այն անձը, ում օգտագործման իրավունքը գրանցված է օրենսդրությամբ սահմանված կարգով: Ներկայացվում է սեփականության կամ օգտագործման իրավունքի վկայական կամ օրդեր:

2. Հաշվառվող անձը չի կարող ներկայացնել սեփականության կամ օգտագործման իրավունքի վկայական կամ օրդեր, սակայն բնակելի տարածության սեփականատերը (եթե մի քանիսն են՝ սեփականատերերը) ներկայացնում են գրավոր համաձայնություն, անձին սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակարանում հաշվառվելու համար:

3.Անձը բնակելի տարածության նկատմամբ չունի սեփականության կամ օգտագործման իրավունք, չի կարող ապահովել սեփականատերերի գրավոր համաձայնություն, սակայն բնակվում է նշված հասցեում: Տվյալ դեպքում հաշվառման դիմում ներկայացնելուց հետո բնակության փաստը ստուգվում է ոստիկանության կողմից: Եթե ստացվում է դրական պատասխան, անձի պահանջը բավարարվում է:

Վերը նշված երեք փաստական հիմքերից առաջինի մասին խոսելիս անդրադառնանք բնակելի տարածության նկատմամբ օգտագործման իրավուն ունեցող անձին հաշվառելու գործընթացին:

Եթե անձը ցանկանում է ըստ բնակության վայրի հաշվառվել որպես բնակելի տարածության օգտագործող, պարտադիր այդ իրավունքը պետք է գրանցված լինի օրենսդրությամբ սահմանված կարգով: Այսինքն, անհրաժեշտ է ներկայացնել օգտագործման իրավունքի վկայական: Այս դեպքում առանձնահատկությունը կայանում է նրանում, որ սեփականատերերի համաձայնությունը չի պահանջվում: Բացի այդ, հաշվառվելուց հետո նույնիսկ սեփականատերը իրավասու չէ օգտագործման իրավունք ունեցող անձին հանելու հաշվառումից:

Այս մասին Իրավաբան.net-ին հաղորդեց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել