Այս տարի Իջևանի համայնաքապետարանը ձեռք է բերել 30 աղբաման: Աղբամանները քաղաքին արժեցել են 1.890.000 դրամ: Այսինքն յուրաքանչյուր աղբամանը համայնքապետարանը գնել է 63.000 դրամով:
Աղբամանները, ըստ գնման պայմանագրի նշման՝ մետաղական են, ունեն կափարիչ, ներսում՝ պողպատե ցանց:
Հարկ է նշել, որ աղբարկղերը ձեռք են բերվել անհատ ձեռներեց Արտակ Պետրոսյանից, ով միակ մասնակիցն է եղել վաճառքի հայտադիմումների ժամանակ: Այլ տվյալներ մերժված հայտերի մասին՝ պայմանագրում նշված չեն:
Ավելացնենք, նաև, որ գնումն իրականացվել է պետական բյուջի միջոցներով: