Ցիկլոնը հենց Հայաստանի վրա հզորանում է. Գագիկ Սուրենյան

Ցիկլոնը հենց Հայաստանի վրա հզորանում է: Գիշերը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 1000մ-ից , իսկ մյուս մարզերում 1500մ-ից սկսած առատ ձյուն կտեղա: Կրկին հիշեցնում ենք շրջաններ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 17-ից 19-ը հանրապետության որոշ տարածքներում ջերմաստիճանը կնվազի մինչև 15-20 աստիճան: 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել