Եկամտահարկի մասին ՀՀ օրենքի համաձայն՝ աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի և (կամ) գրավոր պայմանագրի բացակայության) փաստը լիազոր մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով արձանագրվելու դեպքում գործատուն (այդ թվում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չգրանցված և արտոնագրային վճար վճարող չհանդիսացող) տվյալ (արձանագրման) ամսում յուրաքանչյուր չձևակերպված վարձու աշխատողի համար հաշվարկում և վճարում է եկամտային հարկ՝
ա. 60.000 դրամի չափով, եթե չձևակերպված վարձու աշխատողների քանակը 1-ից 3-ն է,
բ. 150.000 դրամի չափով, եթե չձևակերպված վարձու աշխատողների քանակը 4-ից 6-ն է,
գ. 300.000 դրամի չափով, եթե չձևակերպված վարձու աշխատողների քանակը 7-ից 9-ն է,
դ. 600.000 դրամի չափով, եթե չձևակերպված վարձու աշխատողների քանակը գերազանցում է 9-ը: