Ինչպես գրում է Al Jazeera-ն՝ Թայլանդում գործելու է կոռուպցիոն գործերով մասնագիտացած նոր անկախ դատարան, որը հիմնելու նախաձեռնությունը ներկայացվել էր այն բանից հետո, երբ երկրի վարչապետը խոստացել էր 20 տարվա ընթացքում երկրում արմատախիլ անել կոռուպցիան: Դատարանը սկսել է գործել երկուշաբթի օրվանից և քննելու է 70-ից ավել գործեր: Երկրի իշխանությունները լիահույս են, որ նմանատիպ դատարանի գործարկումը հնարավորություն կտա նաև բացահայտել մասնավոր ոլորտում, ինչպես նաև կառավարության ստորին մակարդակում առկա կոռուպցիան հանցանքները:
«Եթե կոռուպցիոն հանցագործությունները առնչվում են քաղաքական գործիչներին կամ մասնավոր ոլորտին, դրանք ամիջապես կուղարկվեն մասնագիտացված դատարան: Մենք հավատում ենք, որ ընթացակարգը փոխելով կարագացնենք կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացը»,-նշել է հանրային հարցերով փորձագետներից մեկը՝ հավելելով, որ կառվարությունը նման դատարան է հիմնել ցույց տալու համար, որ քայլեր է ձեռնարկում կոռուպցիայի դեմ պայքարելու համար:
Ինչպես հայտնի է կոռուպցիան՝ երկրում երկու տարի առաջ տեղի ունեցած զինված հեղաշրջման գլխավոր պատճառներից մեկն էր: Կոռուպցիայի մակարդակը այնքան բարձր էր երկրում, որ հեղաշրջման հեղինակներին այն բան չէր մնում բացի այն արմատախիլ անելուց։
Վերջին տարիներին Թայլանդում մի շարք կոռուպցիոն սկանդալներ են գրանցվել: Կոռուպցիոն հանցանքների մեծ մասը առնչվում է քաղաքական ոլորտին, որոնք դեռևս քննվում են երկրի Գերագույն դատարանում:
Սակայն որոշ վերլուծաբանների կարծիքով ռեսուրսները պետք է ուղղել ոչ միայն ավելի շատ կոռուպցիոն դեպքեր դատարան ուղարկելուն, այլև երկրում կոռուպցիայի մշակույթը վերացնելուն:
«Օրենքներ ընդունելը դեռևս բավարար չէ: Մենք պետք է նախ և առաջ բարելավենք բնակչության կենսապայմանները և հասկացնենք նրանց, որ կոռուպցիան չարիք է ողջ երկրի համար»,-նշել է «Սիամ» հետաքննչական միավորման անդամ Կան Յուենյոնգը:
Պատրաստեց՝ Սուսաննա Խաչատրյանը