Երեք լրագրող է ձերբակալվել՝ Կահիրեի կենտրոնում հարցումներ անցկացնելու համար

Ինչպես գրում է The Washington Post-ը՝ Եգիպտոսի ոստիկանության աշխատակիցները երեք ընդդիմադիր լրագրողների են ձերբակալել՝ մայրաքաղաք Կահիրեյի կենտրոնական հատվածում հարցումներ անցկացնելու ժամանակ: Ըստ անվտանգության աշխատողների հաղորդման՝ հարցման թեման նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի կողմից ներկայացված առաջարկին է առնչվում, ըստ որի քաղաքացիներին կոչ է արվում փոքր չափերի գումար նվիրաբերել տարբեր ծրագրեր իրականցնլու համար:

Ըստ ոստիկանության հաղորդման՝ երեք լրագրողները՝ Համեդի Մոխթարը, Մոհամմադ Հասանը և Օսամա Ալ-Բիշբիշին, ձերբակալվել են սեպտեմբերի 26-ին և մեղադրվում են կեղծ տեղեկատվություն հրապարակելու և արգելված «Մահմեդական եղբայրություն» խմբավորմանը անդամակցելու մեջ, իսկ նրանց նկատմամաբ հետաքննությունը դեռևս շարունակվում է:

Ինչպես տեղեկացրել է Նյու Յորքում գործող «Լրագրողների պաշտպանութան կոմիտեն»՝ երեք լրագրողներից մեկը՝ Մոխթարը, ձերբակալվել էր 2015թ-ի հուլիս ամսին՝ երբ փորձում էր լուսաբանել «Մահմեդական եղբայրություն» խմբավորման 9 առաջնորդների սպանության դեպքը, երբ նրանց մարմինները տեղափոխվում էին պետական դիահերձարան: Երկու ամիս անց նա գրավի դիմաց ազատ է արձակվել, սակայն 2016թ-ի հունվար ամսին հեռակա կարգով երեք տարվա ազատազրկման է դատապարտվել՝ կեղծ տեղեկատվություն տարածելու մեղադրանքով:

Եվս մեկ կին լրագրող ձերբակալվել էր սեպտեմբերի 27-ին, երբ փորձում էր հարցազրույց անցկացել ասպիրանտի կոչում ունեցող ցուցարարների հետ, ովքեր իշխանություններից պահանջում էին աշխատատեղերի ապահովում: Լրագողը, ով երկու օր անց ազատ է արձակվել, նույնպես աշխատում է ընդդիմադիր լրատվական կայքի համար, և նա ևս մեղադրվում էր կեղծ լուրեր հրապարակելու մեջ:

Ինչպես հայտնի է անցած շաբաթ երկրի նախագահը հանդես էր եկել նոր մեխանիզմ ներդնելու նախաձեռնությամբ, որը հնարավորություն կտա երկրի քաղաքացիներին՝ իրենց բանկային հաշիվերից փոքր գումարներ հատկացնել պետությանը, որը, ըստ նախագահի, կարող է վերածվել շատ մեծ գումարի: Այս առաջարկը երկրի տնտեսությունը վերականգնելու համար վերջին ոչ-ավանդական ծրագրերից է, որը ծաղրուծանակի է արժանացել սոցիալական կայքերում:

Ուրբաթ օրը տարածած հաղորդագրության մեջ՝ «Լրագրողների պաշտպանութան կոմիտեն» Եգիպտոսի իշխանություններին կոչ է արել անհապաղ հրաժարվել չորս լրագրողներին առաջադրված մեղադրանքներից:

«Հուսալ, թե լրագրողներին՝ այսպես կոչված «կեղծ տեղեկատվություն հրապարակելու» համար ձերբակալելով (երբ վերջիններս պարզապես հարցում են անցկացնում կամ ցույցեր են լուսաբանում) իրականությունը կփոխվի, անհիմն է», _ նշել է կոմիտեի գործադիր տնօրենը:

Գործող իշխանությունները 2013թ-ի՝ իսլամիստ նախագահի ռեժիմի տապալումից ի վեր շարունակում են երկրում այլակարծության դեմ ուղղված պայքարը: Ոստիկանությունը չի հանդուրժում հանրային վայրերում լրագրողների կողմից իրականացվող նկարահանման կամ հարցումներ անցկացնելու դեպքերը, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք իրականացվում են կառավարության կողմից կազմակերպած միջոցառումների ժամանակ կամ իշխանամետ լրատվական կայքերի լրագրողների կողմից:

Ըստ «Լրագրողների պաշտպանութան կոմիտե»-ի ներկայացրած տվյալների՝ 2015թ-ին Եգիպտոսում 23 լրագրող է ձերբակալվել՝ դառնալով ձերբակալված լրագրողների թվով երկրորդ երկիրը՝ Չինաստանից հետո: Սակայն երկրի իշխանությունները հերքել են այն հանգամանքը, որ լրագրողները ձերբակալվել են իրենց մասնագիտական աշխատանքը կատարելու համար:

Պատրաստեց՝ Սուսաննա Խաչատրյանը

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել