Դատի են տվել Արդարադատության նախկին նախարարին. պահանջում են հրապարակային ներողություն խնդրել և փոխհատուցել 1 մլն դրամ

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար, Արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի դեմ հայցի քննությունն այսօր սեպտեմբերի 29-ին շարունակվեց Արարատի և Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարանում:

Դռնբաց դատական նիստի տեսագրությունն հերթական անգամ տեղի չունեցավ դատավորի նախաձեռնությամբ: Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերգեյ Սահակյանը մերժեց հայցվոր կողմի միջնորդությունը՝ տեսագրել ու լուսանկարահանել դատական նիստը, դատավորը հիշեցրեց նախորդ նիստը և պատճառաբանեց, որ իր կողմից արդեն իսկ որոշում կայացվել է նկարահանում իրականացնել ընդամենը հինգ րոպե, այն էլ նախնական դատական նիստից հետո.

1452

Քրիստինե Գևորգյան

«Սրանով խախտվում է մրցակցային կանոններն ու սկզբունքները, որովհետև մենք չենք կարող հավասար պայմաններում իրականացնել մեր իրավունքների պաշտպանությունը»,- դատական նիստից հետո Իրավաբան.net-ի լրագրողին փոխանցեց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի փաստաբան Քրիստինա Գևորգյանը:

Նա հիշեցրեց, որ նախորդ նիստը լուսաբանելու միջնորդությանը պատասխանող կողմը չի առարկել, միայն կասկած է հայտնել, որ հնարավոր է տեսագրությունը հատվածային օգտագործվի:

sergey-sahakyan-1

Դատավոր Սերգեյ Սահակյան

Դատավորի արգելքների հիմքով՝ այսօր հայցվոր կողմի՝ «Իրավունքի Եվրոպա Միավորում» իրավապաշտպան ՀԿ-ի և «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի ներկայացուցիչ Քրիստինա Գևորգյանը դատավորի դեմ գրավոր ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց: Դատարանը նաև թույլ չտվեց հայցվոր կողմին հրապարակել այն և հոկտեմբերի 3-ին նշանակեց հերթական նիստ՝ հայտնելով, որ նշյալ օրը հրապարակվելու է միջնորդության վերաբերյալ դատարանի որոշումը:

Դեռ ավելին, նիստի ավարտին դատավորը գործի քննությունը շարունակելու համար կողմերի հետ սկսեց բանակցություններ և հոկտեմբերի 5-ին նշանակեց հերթական նիստը: Այս հանգամանքը «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի նախագահ Լուսինե Հակոբյանը որակում է որպես կանխակալ վերաբերմունքի վառ ապացույց:

img_8062

Լուսինե Հակոբյան և Տիգրան Եգորյան

«Դրանից բխում է, որ անգամ միջնորդությանը չծանոթացած դատավորն արդեն իսկ որոշել է մերժել այն: Մարդը չի էլ ծանոթացել միջնորդությանը, արդեն իսկ որոշել է, որ պետք է մերժի, դրա համար էլ հաջորդ նիստի նշանակման վերաբերյալ բանակցություններ է վարել ու այն նշանակել»,- մեզ հետ զրույցում ասաց տիկին Հակոբյանը՝ հավելելով. «Սա նույն մոտեցումն է, ինչ դրսևորել էր Հրայր Թովմասյանը «4+4+4» քննարկման ժամանակ, եթե հիշում եք՝ քննարկումները ոչ հրապարակային անցկացնելու առաջարկություն հենց իշխանություններն էին արել, և նույն այս դատավորը հենց այդ մոտեցումն է որդեգրել՝ ոչ հրապարակային նիստերի, տեսագրությունների արգելքի, միջնորդությունը չհրապարակելու, որպեսզի ինչպես ուզեն այդպես տանեն գործը, ինչ կամայականություն ուզեն, թույլ տան»: Լուսինե Հակոբյանը վստահ է՝ արդեն իսկ խախտվում է կողմերի մրցակցության սկզբունքը:

Ինչի՞ց ամեն ինչ սկսվեց: Այս գործի նախապատմությունը հետևյալն է, դեռևս 2016 թ. մարտի 30-ին, Ընտրական նոր օրենսգրքի շուրջ «4+4+4» ձևաչափով տեղի ունեցած հանդիպման ժամանակ, ի պատասխան «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի ավագ իրավախորհրդատու Տիգրան Եգորյանի այն պնդմանը, թե «անձամբ մեր կարծիքով, օրինակ` դիտորդական կազմակերպությունները ևս կարծում են, որ իշխանությունը կեղծել ա ընտրությունները», Հրայր Թովմասյանն ասել է. «Դիտորդական կազմակերպությունները…դեմագոգ ու կիսագրագետ ու անգրագետ են ու դրսից սնվող»: Հայցվոր կազմակերպությունների փաստաբաններ Տիգրան Եգորյանը, Լուսինե Հակոբյանը և Քրիստինա Գևորգյանն իրենց հայցում նշել են, որ Թովմասյանի այս արտահայտությունը հրապարակային էր (հանդիպմանը ներկա են եղել 12-ից ավելի մասնակիցներ) և գիտակցված, քանի որ որպես իրավաբան` վերջինս չէր կարող չգիտակցել իր հայտարարությունների արատավորող բնույթը:

img_5293-copy-440x293

Հրայր Թովմասյանի ներկայացուցիչը Արամ Օրբելյանն է

Քրիստինե Գևորգյանի խոսքերով՝ Հրայր Թովմասյանը արատավորել է դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների բարի համբավն ու արժանապատվությունը: Փաստաբանի փոխանցմամբ՝ սույն հայցը վերաբերում է հենց հանրաքվեի ժամանակ դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպություններին:

Այսպիսով՝ ՀԿ-ները վստահ են, որ Հրայր Թովմասյան արատավորել է իրենց գործարար համբավը և պահանջում են հրապարակային ներողություն խնդրել, ինչպես նաև փոխհատուցել 1 մլն դրամ:

Նշենք նաև, որ նախկին արդարադատության նախարարի ներկայացուցիչը դատարանում իր նախկին տեղակալն է՝ Արամ Օրեբելյանը:

Գ.Թ.

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել