Հայաստանում երեխաների գրեթե մեկ երրորդը թե՛ աղքատ է, թե´ ունի բազմակի համընկնող խոցելիություն/կարիքավորություն

Ս.թ. սեպտեմբերի 26-ին ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը և ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը կներկայացնեն Հայաստանում առաջին ազգային բազմակի և համընկնող խոցելիության վերլուծության արդյունքները: Վերլուծության շնորհանդեսը տեղի կունենա ՄԱԿ-ի գրասենյակում (Երևան, Պետրոս Ադամյանի 14, առաջին հարկ) ժամը 10:00-11:30:
Վերլուծությունը կովկասյան տարածաշրջանում իր տեսակի մեջ առաջինն է: Այն վեր է հանում մանկական աղքատության ամբողջական պատկերը համադրելով աղքատության դրամային և ոչ դրամային կողմերը: Հետազոտությունը հիմնված է ՅՈՒՆԻՍԵՖ-ի «Ինոչենտի» հետազոտությունների գրասենյակի (Ֆլորենցիա, Իտալիա) նորարարական մեթոդաբանության վրա և դիտարկում է խոցելիության ինը չափում (սնուցում, վաղ մանկական տարիքի կրթություն և խնամք, կրթություն, ժամանց, սոցիալական փոխհարաբերություններ, հագուստ, տեղեկատվություն, նյութական/կոմունալ պայմաններ, կացարանային պայմաններ), ինչպես նաև երեք տարիքային խմբեր՝ 0-5, 6-14, 15-17:

Արդյունքներն ու վերլուծությունը կհրապարակվեն շնորհանդեսի ընթացքում: Ելույթ կունենան՝ Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ տկն. Տանյա Ռադոչայը, ՀՀ ԱՎԾ նախագահ պրն. Ստեփան Մնացականյանը և «Ինոչենտի» գրասենյակի սոցիալական և տնտեսական քաղաքականության փորձագետ Լուչիա Ֆեռոնեն:

Մանկական աղքատության ազգային այս բազմաչափ գնահատականը կարող է օգտագործվել որպես Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) ցուցանիշ Հայաստանում մանկական բազմաչափ աղքատության վերաբերյալ, ինչպես սահմանված է ԿԶՆ-ների Նպատակ 1.2-ում։

###
ՅՈՒՆԻՍԵՖ-ը պաշտպանում է յուրաքանչյուր երեխայի իրավունքներն ու բարեկեցությունն իր գործունեության ցանկացած ոլորտում: Մեր գործընկերների հետ միասին, մենք աշխատում ենք 190 երկրներում և տարածքներում այս  հանձնառությունը գործնական քայլերի վերածելու ուղղությամբ՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով ամենախոցելի երեխաների վրա՝ հանուն բոլոր երեխաների շահերի:
Երեխաների 36 տոկոսը ունի բազմակի համընկնող խոցելիություն, թեև աղքատ չէ:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել