Իսկ ձեր կարծիքն ո՞վ է հարցնում. Սեյրան Օհանյանի պատասխանը «Հրապարակ» օրաթերթին

«Ընհատակյա ձեր կառավարիչներին ու աղբյուրներին հիշեցում.

ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը հանդիսանում է ՀՀ քաղաքացի, օգտվում է Սահմանադրությամբ և օրենսդրությամբ երաշխավորված իրավունքներից և ազատություններից, ներառյալ ` աշխատանքի և գործունեության ազատության իրավունքը: Սեյրան Օհանյանի բախտն ու ճակատագիրը տնօրինելու իրավունքը բացառապես պատկանում է Սեյրան Օհանյանին»,- այս մասին ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյան գրել է ֆեյսբուքյան իր էջում:

Նշենք նաև, որ «Հրապարակ» օրաթերթն իր համարում գրել է. «Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հայտարարությունը, թե մերժելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու առաջարկը, իշխանության մեջ վատ է ընդունվել:

«Պետական ծառայողը, զինվորականը, պաշտպանության նախարարն իրավունք չունի նման բան ասելու, նա զինվորական է, պետք է կատարի վերադասի հրամանը, ծառայի այնտեղ, որտեղ ասվում է, սա հո պատվերով համերգ չէ՞, որ ընտրի, մի հատ էլ հայտարարի, թե միանշանակ մերժելու է միջազգային կառույցում աշխատելու առաջարկը: Իսկ իր կարծիքն ո՞վ է հարցնում, այ, որ ապրիլյան պատերազմից հետո հեռացնեին, այսօր նման կերպ չէր հոխորտա»,-ասում է մեր զրուցակիցը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել