Մեքնա վարելիս հեռախոս օգտագործելը կհանգեցնի վարորդական իրավունքից զրկվելուն

Ինչպես գրում է The Independent-ը՝ Մեծ Բրիտանիայում ավելի խիստ պատժամիջոցներ են նախատեսվում կիրառել մեքենա վարելիս հեռախոս օգտագործելու դեպքում: Ըստ նոր նախագծի, որը նախատեսվում է ներկայացնել 2017 թ․-ի առաջին կեսին, մեքենա վարելիս երկու անգամ հեռախոս օգտագործելիս նկատվելու դեպքում վարորդը կզրկվի վարորդական իրավունքից: Ինչպես նաև մեքենա վարելիս հեռախոսով խոսելու, գրելու կամ ծրագրեր օգտագործելու դեպքում նշանակվող տուգանքի չափը կկրկնապատկվի՝ կազմելով 200 ֆունտ սթերլինգ: Իսկ նոր վկայական ձեռք բերած վարորոդները կզրկվեն վկայականից՝ այն ստանալուց հետո երկու տարվա ընթացքում նմանատիպ խախտում առաջին անգամ արձանագրվելու դեպքում:

«Տեխնիկայի զարգացմանը զուգահեռ բջջային հեռախոսները մեր առօրյայի անբաժան մասն են դարձել, սակայն մենք պետք է պատասխանատվություն կրենք մեր գործողությունների համար և ինչպես որ հասարակության մեջ անընդունելի է ալկոհոլի կամ թմրանյութի ազդեցության տակ մեքենա վարելը, նույը պետք է լինի նաև հեռախոսների կիրառման պարագայում: Առաջին հայացքից շատ անվնաս բան կարող է թվալ զանգին պատասխանելը կամ հաղորդագրություն գրելը, սակայն այդ ամենը կարող է ինչ որ մեկի կյանքը խլել և մեծ ցավ պատճառել մյուսներին»,_ նշել է Տրասնպորտի և կապի նախարարության քարտուղար Քրիս Գրեյլինգը:

Ըստ հետազոտության արդյունքների, մեքենա վարելիս հեռախոս օգտագործելը մոտ 50 տոկոսով դանդաղեցնում է կողմնորոշվելու և իրավիճակին արձագանքելու ունակությունը:

Պատրաստեց՝ Սուսաննա Խաչատրյանը

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել