Երեխայի սեռի որոշման թեստերի բոլոր առցանց գովազդները կարգելափակվեն

Երկրի Գերագույն դատարանի որոշման համաձայն, Google-ը, Yahoo-ն և Microsoft-ը Հնդկաստանում կարգելափակեն երեխայի սեռի որոշման համար նախատեսված բոլոր միջոցների առցանց գովազդը տեղեկացնում է BBC-ն։

Հնդկաստանի առողջապահության նախարարությունը Գերագույն դատարանին հայտնել է, որ ընկերությունները պայմանավորվել են արգելափակել 22 բառակապակցություններ, որոնք կապված են երեխայի սեռի որոշման միջոցների հետ։

Ավելի վաղ Դատարանը ընկերություններին զգուշացրել էր, որ երկրի օրենսդրության պահանջները չկատարելու դեպքում նրաց գործունեությունը կդադարեցվի։
Հնդկաստանը դասվում է աշխարհի անհամաչափ սեռային հարաբերակցություն ունեցող երկրների շարքին։

1961 թվականին, մինչև 7 տարեկան երեխաների շրջանում 1000 տղա երեխային ընկնում էր 976 աղջիկ։ Վերջին մարդահամարի տվյալներով (2011թ․), այդ ցուցանիշը իջել է, դառնալով 914։

Այս խնդրի պատճառով Հնդկասատնում 1994թ․-ից արգելվեց ուլտրաձայնի միջոցով (УЗИ) երեխայի սեռը որոշելը, սակայն դեռևս շատ ծնողներ անօրինական ճանապարհով դիմում են այդ միջոցին։

Վերահսկողության և մոնիթրինգի ազգային տեսչության անդամ, սելեկտիվ եղանակով հղիության դադարեցման դեմ ակտիվիստ Սաբու Ջորջը հայց է ներկայացրել պնդելով, որ երեխայի սեռի որոշման նախածննդյան թեստերի և այդպիսի ծառայություն մատուցղ հիվանդանոցների ցանկը հասանելի համացանցում, որի պատճառով այդ արատավոր պրակտիկան անարգել շարունակվում է։

Ընկերությունները պնդում են, որ փնտրող բառերի և բառակապակցությունների ամբողջական արգելափակումը կվնասի նաև գիտական հոդվածների և այլ տեղեկատվության որոնման արդյունքներին, սակայն հուլիս ամսին Գերագույն դատարանը խիստ գնահատական տվեց նրանց բացատրություններին մեղադրելով «Հնդկաստանի օրենսդրության ակնհայտ խախտումների մեջ»։

Bloomberg լրատվական գործակալության փոխանցմամբ, Google-ը հայտնում է, որ իր կայքում կանջատի տերմինների կանխատեսման ավտոմատ լրացման հնարավորությունը և օգտատերերին կզգուշացնի, որ երեխայի սեռի որոշման թեստը Հնդկաստանում անօրինական է համարվում։

Պատրաստեց՝ Թամարա Մինասյանը

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել