Ռուբեն Թաթուլյանին վաստակավոր մարզչի պատվավոր կոչում է շնորհվել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտմբերի 17-ին հրմանագիր է ստորագրել՝ վաստակավոր մարզչի պատվավոր կոչում շնորհնելու վերաբերյալ.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.
Միջազգային խոշոր նվաճումների հասած ըմբիշներ մարզելու և սպորտի զարգացման գործում ունեցած նշանակալի վաստակի համար հունահռոմեական ոճի ըմբշամարտի մարզիչ Ռուբեն Ալբերտի ԹԱԹՈՒԼՅԱՆԻՆ շնորհել Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզչի պատվավոր կոչում»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել