Հայաստանի 5 մարզերի 317 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են

Սեպտեմբերի 18-ին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի և Տավուշի մարզերի թվով 317 համայնքներում ընթանում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին բոլոր համայնքներում միասին մասնակցում են  համայնքի ղեկավարի 408 և ավագանու անդամի 2 693 թեկնածու:

Ընտրատեղամասերը բացվել են առավոտյան ժամը 08:00-ից:
ՏԻՄ ընտրություններին համայնքի ղեկավար ընտրող 237 համայնքներից 125-ում մասնակցելու է 1 թեկնածու, 72-ում` 2 թեկնածու, 26-ում` 3 թեկնածու, 11-ում` 4 թեկնածու, 2-ում` 5 թեկնածու և մեկ համայնքում` 7 թեկնածու:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար ձևավորված թվով 541 տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ`

Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 241-ական,
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 168-ական,
Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք (ՀԱԿ)` 42-ական,
Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ)՝ 30-ական,
«Օրինաց երկիր» կուսակցություն` (ՕԵԿ) 30-ական,
«Ժառանգություն» կուսակցություն՝ 30-ական:

ՏԻՄ ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով սահմանված ժամկետում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է մեկ միջազգային կազմակերպություն (Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրես (ԵԽ ՏՏԻԿ)) և տասը տեղական հասարակական կազմակերպություն:

«Ընտրական համակարգեր կենտրոն» -7 դիտորդ
«Կայլաս» ժողովրդավարության աջակցության -56 դիտորդ
«Լեգալ Պրոգրես իրավական ակումբ» -10 դիտորդ
«Միավորում» սոցիալական շարժում- 2 դիտորդ

«Հանրային դիվանագիտություն» -3 դիտորդ
«Հայք» երիտասարդ ազգային պահպանողականների միավորում-67 դիտորդ
«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» -37 դիտորդ,
«Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոն -4 դիտորդ
«Շահեն» -131 դիտորդ
«Իրավունքի Եվրոպա միավորում» -36 դիտորդ

Իրավաբանnet

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել