Կառավարության որոշմամբ 19 հոգի ժամանակավորապես ազատվեց զինծառայությունից

Այսօր կառավարությունը քննեց 19 քաղաքացու պօարտադիր զինվորական ծառայությունից ժամանակավորապես ազատելու վերաբերյալ որոշման նախագիծը և հավանություն տվեց:

Որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ անհրաժեշտություն է առաջացել երկարաձգելու ֆուտբոլի ՀՀ ազգային հավաքականի, ինչպես նաև բասկետբոլի երիտասարդների և մեծահասակների ՀՀ հավաքական թիմերի կազմում հանդես եկող համապատասխանաբար ֆուտբոլիստների և բասկետբոլիստների (այսուհետ՝ զինապարտներ)՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման ժամկետները:

Մասիս Արթուրի Ոսկանյանին,Ալբերտ Ալբերտի Հովագիմյանին, Կարեն Սարգսի Իսրայելյանին, ՌոբերտՄելիքի Դարբինյանին, Հայկ Տիգրանի Ղազարյանին,Աշոտ Սուրենի Սարդարյանին, Էդուարդ Նասիբի Թաթոյանին, Արշակ Ռաֆայելի Կորյանին, Սարգիս Հրաչյայի Բալոյանին, Նորայր Ռուստամի Մամեդով-Ասլանյանին, ԴավիթԱրմենի Գիզգիզյանին, Էդգար Արմենի Հարությունյանին, Սարգիս Վաչագանի Ադամյանին ՀՀ  կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի № 70-Ա, Արմեն Արամի Մանուչարյանին, Էդգար Զավենի Բաղումյանին, Անդրեյ Վլադիմիրի Շահգելդյանին տարկետում էր տրվել ՀՀ կառավարության 2014 թ. փետրվարի 13-ի № 130-Ա,Դավիդ Սերգոյի Մարիկյանին ՀՀ կառավարության 2014 թ. փետրվարի 27-ի № 179-Ա որոշումներով տրված տարկետման ժամկետները երկարաձգելու անհրաժեշտություն է առաջացել ֆուտբոլի ՀՀ ազգային հավաքականի կազմում հանդես գալու նպատակով:

Դավիթ Ռուդոլֆի Արշակյանին ՀՀ Նախագահի 2016 թվականի մարտի 23-ի№ 242-Ա հրամանագրով ՀՀ քաղաքացիություն է շնորհվել, իսկ Գեղամ Գագիկի Ղադիմյանը ՀՀ քաղաքացի է և երկուսն էլ հանդես են գալիս ֆուտբոլի ՀՀ ազգային հավաքականի կազմում:

Հայաստանի Հանրապետության Նախագահի2016 թվականի հուլիսի 7-ի № ՆՀ-497-Ա հրամանագրով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է շնորհվել Ստիվեն Քոյ Բրոդերիկի Էնոչին, իսկ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016 թվականի հունիսի 23-ի № ՆՀ-480-Ա հրամանագրով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է շնորհվել Արթուր Էդուարդի Խաչատուրյանին և Անդրե Մ Քորիի Սփայթին:

Զինապարտները ՀՀ քաղաքացիներ են, հանդես են գալիս ՀՀ ֆուտբոլի 21 տարեկաններիազգային հավաքական թիմերում, ինչպես նաև բասկետբոլի երիտասարդներիև մեծահասակների Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի կազմումև հաշվառվածեն Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել