Ֆրանսիայի դատախազությունը պահանջում է, որպեսզի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի գործը դատարան ուղարկվի

Ինչպես գրում է The Telegraph-ը, Ֆրանսիայի դատախազությունը պանանջել է երկրի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզի գործը դատարան փոխանցել, որպեսզի նա և իր աջակիցները դատարանի առաջ կանգնեն՝ 2012թ-ի նախընտրական արշավն ապօրինի ֆինանսավորելու համար:

Դատավարությունը մեծ հարված կհացնի հաջորդ տարի տեղի ունենալիք նահախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու Սարկոզիի հույսերին:

Ինչպես հայտնի է Սարկոզիի նկատմամաբ արդեն պաշտոնական հետաքննություն էր սկսվել վերոհիշյալ գործի առնչությամբ, և դատախազների պնդմամաբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել նրա և իր կուսակցության ևս 13 անդամի նկատմամբ, որպեսզի գործը փոխանցվի դատարան: Ըստ ձեռք բերված տվյալների Bygmalion գործակալությունը, որը զբաղվում էր Սարկոզիի նախընտրական արշավի գովազդով, 18 միլիոն եվրո կեղծ հաշիվներ է օգտագործել՝ թաքցնելու համար այն հանգամանքը, որ Սարկոզիի կուսակցությունը գերազանցել է ընտրարշավի ժամանակ օրենքով թույլատրելի առավելագույն գումարի օգտագործումը: Ըստ անցած հոկտեմբեր ամսին ձեռք բերված նոր ապացույցների ևս 13.5 միլիոն եվրո է ծախսվել այս նպատակով:

Ապօրինի ֆինանսավորումը նախատեսում է առավելագույնը մեկ տարվա ազատազրկում և 3750 եվրո տուգանք:

2012թ-ի նախագահական ընտրությունների ժամանակ թույլատրելի առավելագույն գումարը 22.5 միլիոն եվրո էր, սակայն Սարկոզիի կուսակցության ծախսած գումարը շատ է գերազանցել այս ցուցանիշը:

Հետաքննության մասնակից դատավորները մեկ ամիս ժամանակ ունեն որոշելու համար ընդունել հայտը թե ոչ:

Պատրաստեց՝ Սուսաննա Խաչատրյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել