Գարեգին Բ Կաթողիկոսը կկատարի կրթության ոլորտի աշխատողների օրհնության արարողություն

ՀՀ կրթության և գիտության նախարարությունից տեղեկանում ենք, որ օգոստոսի 31-ին, ժամը 1300-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Կաթողիկոսը կկատարի կրթության ոլորտի աշխատողների  օրհնության արարողություն:

Արարողությանը կմասնակցի ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին կտրամադրվի փոխադրամիջոց: Մեկնումը` օգոստոսի 31-ին,  ժամը   1200-ին Վազգեն Սարգսյան 2 հասցեից:

Մասնակցությունը հավաստել մինչև  ժամը 1800-ը՝ զանգահարելով ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ  կապերի և տեղեկատվությոն վարչություն 010-52-73-43, 094-228924:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել