Հայաստանում այս տարի ճանապարահտարնսպորտային վթարների և դրանց հետևանքով զոհերի ու վիրավորների թիվը նվազել է՝ նախորդ տարիների համեմատությամբ: Ներկայիս դրությամբ Հայաստանում կայուն վթարայնության վիճակ է. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը:
Օգոստոսի 29-ի դրությամբ՝ 2016-ին արձանագրվել է 1972 ՃՏՊ, զոհերի թիվը 150-ն է, իսկ վիրավորվել է 2794 մարդ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պատահարների քանակը նվազել է 174-ով, զոհերի թիվը 53-ով, վիրավորների թիվը
253-ով:
Ն. Սարգսյանի խոսքով, վերջին վեց տարիների ընթացում միայն աճի միտում է եղել և սա առաջին տարին է, որ նվազում է արձանագրվում: Սա պայմանավորված է երեք գործոնո՝
- Ակտիվացել է վարչարարությունը՝ ոչ սթափ վիճակում մեքենան վարող քաղաքացիների նկատմամբ,
- Այս տարվա հունվարի 18-ից ակտիվ պայքար է սկսվել է թաղանթապատված դիմապակիների դեմ,
- Սահմանված արագության գերազանցման դեպքերը վերահսկվում են:
Նվազել են նաև մանկահասակ երեխաների մասնակցությամբ ՃՏՊ-ները: