Երեկ առավոտյան մահացել է «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Հռիփսիմե Կիրակոսյանը. հանրային, պարկեշտ և նվիրյալ անձավորություն, ով իր ողջ կյանքը նվիրեց Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացմանը` հանձինս «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադրմանը և զարգացմանը: Հռիփսիմե Կիրակոսյանի կողմից ղեկավարվող «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը դարձավ ՀՀ սոցիալական ոլորտի առաջատար կազմակերպությունը, որը իր օգտակար և մարդակենտրոն ամենօրյա ծառայություններն է մատուցում տարեցներին:
Հռիփսիմե Կիրակոսյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա օգոստոսի 30-ին, ժամը18:00-ին «Սան-Լազարո» սգոսրահում (հասցե՝ ք. Երեւան, Աջափնյակ վարչական շրջան, Լուկաշինի 152), իսկ վերջին հրաժեշտը՝ օգոստոսի 31-ին, ժամը 14:00-ին՝ նույն հասցեից։
Իրավաբանների հայկական ասոցիացիան խորապես ցավակցում է Հռիփսիմե Կիրակոսյանի հարազատներին, ընկերներին և գործընկերներին: