Սա մեծ շփոթմունք է. Միրոնովը՝ իր ձերբակալության մասին

«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված  ՌԴ  քաղաքացի Սերգեյ Միրոնովի ժամանակավոր կալանքի միջնորդությունը ներկայումս քննվում է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Ենթադրվում է, որ այնուհետև պետք է որոշվի նրան Ամերիկայի Միացյալ Նահագներին հանձնելու հարցը:  Կալանքի միջնորդությունը դատարան ներկայացվել է ՀՀ դատախազության կողմից

«Սա մեծ սխալմունք է»,- այս մասին լրագրողներին դատարանի դահլիճում ասաց Սերգեյ Միրոնովը՝ մինչ դատական նիստի սկսվելը: Նրա խոսքով,  իր համար սա հանելուկ է, ինքը Միացյալ Նահանգներում եղել է մեկ անգամ՝ գործնական այցով և  մեկ շաբաթով:

Snapshot - 61Նրա կինը` Յուլիա Միրոնովան  դատարանում լրագրողների հետ զրույցում պատմեց, որ ամուսինը որևէ խնդիր չի ունեցել, ապրել են սովորական առօրյա կյանքով, ամուսինն այս տարվա մարտին Հնդկաստանում է եղել, Իսպանիայի դեսպանատնից էլ մեկ տարվա ժամկետով  Շենգենյան տարածք մուտքի վիզա է ստացել, և անհասկանալի է, թե ինչպես կարող էր հետախուզվելիս լինել:

1986 թ. ծնված Սերգեյ Միրոնովը Երեւանի օդանավայականում ձերբակալվել է օգոստոսի 26-ին։ Ըստ ՀՀ ոստիկանության՝ նա 2016 թ. մայիսի 11-ից միջազգային մակարդակով հետախուզվում է ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից ԱՄՆ քր. օր.-ի 18-րդ գլխի 371-րդ և 3155-րդ հոդ. (զենքի արտահանման վերահսկման օրենքը խախտելու նախնական համաձայնություն/, 22-րդ գլխի 2778-րդ «b» կետի 2-րդ մասի և «c» կետի, 18-րդ գլխի 2-րդ և 3551-րդ հոդ. )զենքի արտահանման վերահսկման մասին օրենքի խախտման փորձ/, 18-րդ գլխի 1956-րդ հոդ. «h» և «a» կետերի և 3551-րդ հոդ. (փողերի լվացման նախնական համաձայնություն), 18-րդ գլխի 1956-րդ հոդ. «a» կետի 2-րդ մասի և 355.1-րդ հոդ (փողերի լվացում) հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու համար:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել