Ի՞նչ կենսագրություն ունի վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանն այսօր դառնում է 65 տարեկան: Դատական օրենսգրքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է. «Դատավորը պաշտոնավարում է մինչև իր 65 տարին լրանալը: Դատավորի լիազորությունները, որի պաշտոնավարման տարիքը լրացել է, դադարում են իր 65 տարին լրանալու հաջորդ օրը»:

Ստորև ներկայացնում ենք Դավիթ Ավետսիյանի կենսագրությունը.

Ծնվել է 1951 թվականին Ապարանի շրջանի Զովունի գյուղում։

1978 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։

1985 թվականից մինչև 1989 թվականը հեռակայել է Տաշքենդի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ասպիրանտուրայում։

1974 թվականից մինչև 1978 թվականը հանդիսասցել է ՀԼԿԵՄ Նաիրիի շրջկոմի առաջին քարտուղար։

1980 թվականից մինչև 1982 թվականն աշխատել է ՀԿԿ Նաիրիի շրջկոմի բաժնի վարիչ։

1982 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է Նաիրիի շրջանի ժողդատարանի դատավոր։

1991 թվականից  մինչև 1998 թվականը հանդիսացել է ՀՀ Գերագույն դատարանի անդամ։

1998 թվականից մինչև 2007 թվականն աշխատել է ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր։

2008 թվականի հունվարի մեկից առ այսօր զբաղեցնում է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի պաշտոնը:

1998 թվականից մինչև 2005 թվականն եղել է Արդարադատության խորհրդի անդամ:

2003 թվականից մինչև 2008 թվականը հանդիսացել է ՀՀ դատավորների միության փոխնախագահ:

Ունի իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և դոցենտի կոչում:

Հեղինակ է 5 մենագրությունների և գիտական 12 հոդվածների:

ՀՀ Նախագահի կողմից Դավիթ Ավետիսյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում:

2013 թվականի հունիսի 29-ին ՀՀ Նախագահի կողմից պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:

Դավիթ Ավետիսյանի հետ հարցազրույցը կարող եք կարդալ՝ այստեղ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել