Այսօր հանկարծամահ է եղել «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը:
«Խորը վշտով տեղեկացնում ենք, որ այսօր առավոտյան, իր տանը հանկարծամահ է եղել Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը:
Միքայել Դանիելյանը ծնվել է 1959 թվականի փետրվարի 17-ին, Բաթումիում (Վրաստան)
1966 թ. ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան)
1975 թ. ավարտել է Երևանի թիվ 62 դպրոցը
1975 – 1978 թթ. աշխատել է «Սիրիուս» գործարանում
1978 – 1983 թթ. Սովորել է Երևանի Պետական Պոլիտեխնիկական Համալսարանի Ճարտարապետության եւ Շինարարության բաժնում
1983 – 1990 – Աշխատել է Նախագծային Ինստիտուտում «Երեւան նախագիծ»
1991 թվականից մինչօրս համագործակցում է «Prima» տեղեկատվական գործակալության հետ (որըմինչեւ 2000 թ. կոչվել է «Express-Chronica» Մարդու իրավունքներշաբաթաթերթ)
1995 – 1997 թթ. Եղել է Հայաստանի Հելսինկյան Կոմիտեի հիմնադիր և նախագահ
1997 թվակլանից Հելսինկյան Ասոցիացիայի հիմնադիր նախագահն է
1998 թվականին Հելսինկյան Ասոցիացիան ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմիցս տացել է «Ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության» պատվոգիր
2009 թվականին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմիցՄիքայել Դանիելյանը ստացել է «Ազատության Պաշտպանի Մրցանակ»»:
Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է«Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ-ից:
Իրավաբան.net-ը և Իրավաբանների հայկական ասոցիացիան խորապես ցավակցում են Միքայելը Դանիելյանի հարազատներին, ընկերներին և գործընկերներին: