Այսօր Դավիթաշեն և Աջափնյակ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործով դատավարությունը շարունակվեց:
Նախորդ դատական նիստին դատարանը որոշել էր բերման ենթարկել վկա Գևորգ Մարգարյանին, քանի որ պատշած ծանուցումների դեպքում էլ վերջինս չէր ներկայանում դատարան: Այսօր դատարանում հրապարկվեց ոստիկանության գրությունն այն մասին, որ վկային փորձել են հայտանաբերել այգում, սակայն չի հայտանաբերվել և նրա գտնվելու վերաբերյալ տեղեկություններ չկան:
Այնուհետև, դատարանը, դատավոր Վարդան Աբրահամյանի նախագահությամբ, կողմերի դիրքորոշումը հայտնեց` այս և մեկ այլ վկայի, ով գտնվում է Ռուսաստանում, նախաքննական ցուցմունքները հրապարակելու վերաբերյալ:
Ամբաստանյալ Մուշեղ Մխիթարյանի պաշտպան, փաստաբան Մարինե Ֆարմանյանը հայտնեց, որ այս վկան առանցքային ցուցմունք է տվել այս գործով և նրա ներկայությունն անհրաժեշտ է ապահովել դատարանում: Փաստաբանը դատարանում հայտարարեց, որ տեղեկություններ այն մասին, որ այս վկան կալանքի տակ է և գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի 28 խցում: Դատարանը 30 րոպե ընդմիջում հայտարարեց` տեղեկությունը ճշտելու համար:
Ընդմիջումից հետո դատարանը հայտարարեց, որ փաստաբանի տեղեկությունը ճիշտ է: Նիստը հետաձգվեց, որպեսզի ապահովվի այս վկայի ներկայությունը դատարանում: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին:
Այսօրվա դատական նիստին էքստրասենսի սպանության մեջ մեղադրվող Մուշեղ Մխիթարյանը բավականին այլայլված, հոգնած տեսք ուներ, նա կարծես վատառողջ էր, ձախ ձեռքը վիրակապված էր: