Չափահաս զավակներից հօգուտ օգնության կարիք ունեցող ծնողների կարող է ալիմենտ բռնագանձվել

Ընտանեկան օրենսգրքի համաձայն՝ աշխատունակ չափահաս զավակները պարտավոր են պահել իրենց անաշխատունակ և օգնության կարիք ունեցող ծնողներին և հոգ տանել նրանց մասին։

Ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության բացակայության դեպքում օգնության կարիք ունեցող ծնողների համար նրանց չափահաս աշխատունակ զավակներից ալիմենտը բռնագանձվում է դատական կարգով։

Հարկ է նշել, որ զավակներից յուրաքանչյուրից բռնագանձվող ալիմենտի չափը` կայուն դրամական գումարով, որոշում է դատարանը` ելնելով ծնողների և զավակների գույքային ու ընտանեկան դրությունից և ուշադրության արժանի շահերից: Դա ենթակա է վճարման յուրաքանչյուր ամիս։

Չափահաս զավակներից յուրաքանչյուրի առնչությամբ ալիմենտի չափը որոշելիս դատարանը կարող է հաշվի առնել տվյալ ծնողի չափահաս աշխատունակ բոլոր զավակներին, անկախ նրանից, թե պահանջը ներկայացվել է նրանցից մեկի, մի քանիսի, թե բոլորի դեմ:

Զավակները կարող են ազատվել իրենց անաշխատունակ և օգնության կարիք ունեցող ծնողների ապրուստը հոգալու պարտականությունից, եթե դատարանի վճռով կհաստատվի, որ ծնողները ժամանակին խուսափել են իրենց ծնողական պարտականությունները կատարելուց։

Զավակներն ազատվում են ծնողական իրավունքներից զրկված ծնողներին ալիմենտ վճարելու պարտականությունից։

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել