Բացահայտվել է գողություն․ գողոնն առգրավված է

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երեւանի Մաշտոցի պողոտայի թիվ 20 հասցեի մոտից բերման են ենթարկել 1970 թ. ծնված Արմեն Ա.-ին:

Պարզվել է, որ նա թիվ 58 երթուղու միկրոավտոբուսում 1969 թ. ծնված Ռիմա Հ.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 52.000 դրամ, բանկային եւ զեղչի քարտեր:

Գողոնն առգրավված է: Կատարվում է քննություն:

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել