ՌԴ պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով Երևան են ժամանել Ռուսաստանի դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի, Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարար Իմանգալի Տասմագամբետովի, Ղրղզական հանրապետության ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Ռաիմբերդի Դույշենբիևի, Տաջիկստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ, գնդապետ Աբդուլխոշիմ Գուլոմզոդայի, ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի, Բելառուսի հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենենատ Անդրեյ Ռայկովի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի գլխավորած պատվիրակությունները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել