Զորակոչված քաղաքացիների դրամական բավարարումն իրականացվել է ամբողջ ծավալով. ԼՂՀ ՊՆ

Վերջին օրերին որոշ լրատվամիջոցներ տարածել են տեղեկատվություն այն մասին, որ ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում ՊԲ շարքերը զորակոչված քաղաքացիների որոշ մասի դրամական բավարարումը դեռևս չի իրականացվել:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ զորակոչված քաղաքացիների դրամական բավարարումն իրականացվել է ամբողջ ծավալով՝ «Զինապարտության մասին» ԼՂՀ օրենքով սահմանված կարգին ու դրույքաչափերին համապատասխան:

 Գործընթացում արձանագրված տեխնիկական որոշ թերացումների հետ ԼՂՀ պաշտպանության նախարարությունը որևէ առնչություն չունի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել