Քրեակատարողական հիմնարկներ չհայտարարված այցելությունները կրելու են շարունակական բնույթ. ՄԻՊ

Իրավաբան.net-ը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում է, որ այսօր՝  օգոստոսի 12-ին ՀՀ մարդու իրավուքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության աշխատակիցներն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «ԵրևանԿենտրոն» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներ: Այցի շրջանակներում տեղի են ունեցել առանձնազրույցներ քրեակատարողական հիմնարկներում պահվող Կարո Եղնուկյանի, Արմեն Մարտիրոսյանի, Անդրիաս Ղուկասյանի, Դավիթ Սանասարյանի, Արթուր Սարգսյանի, Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի դիմումով՝ Տիգրան Մարգարյանի, ինչպես նաև ազատությունից զրկված մի շարք այլ անձանց հետ:

Չհայտարարված այցելությունների շրջանակներում ուսումնասիրվել են նրանց պահման պայմանները, իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև համապատասխան փաստաթղթեր:

Առանձնազրույցների և ուսումնասիրությունների արդյունքներով համապատասխան գրություններ կուղարկվեն ՀՀ արդարադատության նախարարություն և քրեական հետապնդում իրականացնող մարմիններին: Այսուհետ ևս, քրեակատարողական հիմնարկներ և ազատությունից զրկման մյուս վայրեր իրականացվող չհայտարարված այցելությունները կրելու են շարունակական բնույթ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել