«Տոյոտա Պրադո» ընկել է ձորը. երեք հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Օգոստոսի 10-ին, ժամը 3.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Վիլնյուսի փողոցի թիվ 26 շենքի մոտ ավտոմեքենան ընկել է ձորը:
Պարզվել է, որ ժամը 3.30-ին, «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենան բախվել է Վիլնյուսի փողոցի թիվ 26 շենքի մոտ գտնվող բենզալցակայանի կրպակի պատին ու շրջվել Այգեգործների թաղամասի ձորը, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել