Ինչպիսին է Շիրակի մարզի նորանշանակ ոստիկանապետի կենսագրությունը

Երեկ ոստիկանությունից տեղեկացանք, որ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ է նշանակվել Լոռու մարզային վարչության պետ Արտակ Կարապետյանը: Ստորև ներկայացնում ենք նրա կենսագրությունը.

Ծնվել է 1966 թ. հոկտեմբերի 3-ին, Երևան քաղաքում:
1984-1988 թթ.` սովորել և ավարտել է ԽՍՀՄ ՆԳՆ բարձրագույն քաղաքական ուսումնարանը:
22.09.1988-31.08.1989 թթ.` ծառայել է ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերում,
31.08.1989-14.06.1991 թթ.` ՀԽՍՀ ՆԳՆ ՀՊՎ թիվ 4 ԻՌՀՄ պետի տեղակալ,
14.06.1991-25.12.1992 թթ.` ՀՀ ՆԳՆ ՔՀ վարչության կազմեթոդական բաժնի օպերլիազոր,
25.12.1992-20.12.1993 թթ.` ՀՀ ՆԳՆ ՔՀ վարչության իրային հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ավագ օպերլիազոր ,
20.12.1993-08.09.1994 թթ.` ՀՀ ՆԳՆ ՔՀՎ 3-րդ բաժնի անչափահասների գործերով ավագ օպերլիազոր,
08.09.1994-30.10.1995 թթ.` Երևան քաղաքի Մաշտոցի ՆԳԲ ՔՀԲ պետի պրոֆիլակտիկայի գծով տեղակալ,
30.10.1995-18.03.1996 թթ.` ՀՀ ՆԳՆ ՔՀՎ 4-րդ բաժնի պետ,
18.03.1996-28.10.1996 թթ.` Երևան քաղաքի Կենտրոնական ՆԳԲ պետի օպերատիվ գծով տեղակալ,
23.06.1997-19.08.1999 թթ.` ՀՀ ՆԳՆ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում բաժնի պետ,
19.08.1999-08.08.2005 թթ.` ՀՀ ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչությունում բաժնի պետ,
08.08.2005-13.07.2011 թթ.` ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ,
13.07.2011-22.05.2012 թթ.` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ,
22.05.2012-12.10.2012 թթ.` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի ՆԳ վարչության Նոր Նորքի բաժնի պետ,
12.10.2012-18.10.2013 թթ.` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ,
ՀՀ ոստիկանության պետի 2013 թ. հոկտեմբերի 18-ի հրամանով նշանակվել է ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ:
ՀՀ ոստիկանության պետի 2016 թ. օգոստոսի 8-ի հրամանով նշանակվել է ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ:
Պարգևատրվել է`
ՀՀ ոստիկանության պետի կողմից բազմաթիվ խրախուսանքներով:
Ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել