Բնակարանը մեծամասամբ այրվել է

Այսօր՝ օգոստոսի 7-ին, ժամը 14:19-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի Չարենցի փողոցի 9 շենք բնակարան 21 հասցեում հրդեհ է բռնկվել:

Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:38-ին, մարվել՝ ժամը 15:48-ին:

Ըստ աղբյուրի` այրվել են երկրորդ հարկի բնակարանի պատշգամբը (24 ք.մ.), միջանցքը (15 ք.մ.), ննջասենյակը (20 ք.մ.) եւ երրորդ հարկի բնակարաններից մեկի պատշգամբը (24 ք.մ.), միջանցքը եւ ննջասենյակը՝ մասամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել