Մեղադրանք առաջադրեցին «Սասնա ծռեր» խմբի անդամներ Սերգեյ Կյուրեղյանին և Արայիկ Հակոբյանին

«Սասնա ծռեր» խմբի պաշտպանության խմբի անդամ, փաստաբան Մուշեղ Շուշանյանը հայտնում է, որ խմբի անդամներ Սերգեյ Կյուրեղյանին և Արայիկ Հակոբյանին այսօր առաջադրվել են մեղադրանքներ ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասին 1-ին կետով և 235 հոդվածի 3-րդ մասով: Նրանք մեղադրվում են «կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելում կրելու, պատանդ վերցնելու և պահելու» մեջ: Այս մասին տեղեկանում ենք ԻԵՄ-ից:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել