«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արայիկ Խանդոյանին այսօր մեղադրանք առաջադրվեց: Այս մասին մեզ փոխանցեց նրա իրավունքների պաշտպան Արայիկ Պապիկյանը: Պարոն Խանդոյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել):
Փաստաբանը փոխանցեց, որ «Միայնակ գայլ» մականվամբ ազատամարտիկը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը. «Նա հրաժարվել է ստանալ որոշումը և որևէ գործողություն կատարել, ասել է, որ մեղադրյալ չի, ինքը ազատ ՀՀ քաղաքացի է»,- նշեց պաշտպանը:
Խանդոյանի մյուս պաշտպանը Արա Ղարագյոզյանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Արաբկիր Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավաաությոն դատարանում քննիչի կողմից նոր միջնորդություն ներկայացվեց՝ Արայիկ Խանդոյանին Կալանավորելու մասին, ժամեր անց դատարանը քննարկելու է այդ հարցը:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի
Իրավաբան.net