Հայտարարությամբ մեղադրանք են առաջադրել, սակայն որպես մեղադրյալ ներգրավվելու որոշում չեն ներկայացրել անձին. փաստաբան

Դեռևս մարդկանց մեղադրանք չառաջադրած պայմաններում ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց: Այս մասին մեզ ասաց զինված խմբի անդամ Արայիկ Խանդոյանի փաստաբանը:

Հիշեցնենք՝ այսօր ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնեց, որ ՀՀ Ոստիկանության պարեկապահակային (ՊՊԾ) գնդի տարածքի զավթման  փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել կամ կալանավորվել է 47 անձ: 24 անձի տարբեր համակցություններով մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218 (պատանդ վերցնելը), 219 և 235 հոդվածներով: Այս անձանց մեջ է նաև Արայիկ Խանդոյանը:

«Մինչ այս պահը Արայիկին մեղադրանք չի առաջադրվել, հիմա ես չգիտեմ՝ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության մեջ այդ անձիք ովքեր են, արդյոք, Արայիկը կա, թե՝ ոչ, եթե կա, ապա ինչո՞ւ նրան պաշտոնական փաստաթղթով մեղադրանք չեն առաջադրում, սակայն հայտարարությամբ մեղադրանք են առաջադրել, այսինքն՝ դա անհեթեթություն է, հայտարարությամբ բոլորին մեղադրանք առաջադրել և հետո ժամանակ կունենան մեկ առ մեկ կգնան կառաջադրեն, այդպես չի լինում: Ինչքան ես հասկանում եմ, հայտարարության մեջ նշված 24 անձիք, փաստացի երեկվա տղաներն են, որոնցից մեկն էլ Արայիկ Խանդոյանն է, ստացվում է, որ նա հայտարարությամբ մեղադրյալ է դարձել, բայց մեղադրյալ ներգրավվելու մասին որոշում չի ստացել»,- նշեց Արայիկ Պապիկյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել