Այս պահին Երևանի կենտրոնական փողոցներով երթ է ընթանում: Երթի անդամները մտել են Հանրապետության հրապարակ: Նշենք նաև, որ քիչ առաջ Հիմնադիր խորհրդարանի ֆեյսբուքյան էջում գրառում կատարվեց, ըստ որի` նախաձեռնությունը որոշ ժամանակ հետո հանդես կգա հայտարարությամբ.
«Նշենք միայն, որ այս պահին որևէ մեկը իրավունք չունի Սասնա Ծռերի անունից հանդես գալ: Սասնա Ծռերը որևէ մեկին չեն լիազորել իրենց անունից հանդես գալ և ուղղորդել ժողովրդին»,- ասված է հաղորդագության մեջ:
Իրավաբան.net