ՊՊԾ գնդում կրծքի վիրավորում է ստացել «Սասնա ծռերի» անդամ Սեթո Նազարյանը: Հիմնադիր խորհրդարանի էջից տեղեկանում ենք, որ նրան տարել են, սակայն վիճակի մասին տեղեկություն չկա` վիրավո՞ր է, թե՞ մահացած:
Այս տեղեկությունը պաշտոնապես հաստատվել է նաև ոստիկանությունից, ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը փոխանցել է, որ այսօր ժամը 9.30-ի սահմաններում ՊՊԾ գնդի տարածքից հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել զինված խմբի անդամ Սեդրակ Նազարյանը, ում բուժօգնություն է ցուցաբերվել:
Իրավաբան.net