Վերջին օրերին Խորենացի փողոցում, ապա և Ազատության հրապարակում կազմակերպվող հավաքներին մասնակցում են նաև անչափահասներ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում նշել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։ Նա հավելել է․
«Նման միջոցառումներին նրանց հետագա մասնակցության դեպքում չի կարելի անտեսել հնարավոր վտանգները: Դեռահասը տարիքի բերումով չի կարող ադեկվատ գնահատել իրավիճակը, իրադրության փոփոխությունները, բազմության և իր գործողություններն ու դրանց հետևանքները: Ավելին, հնարավոր է լինեն չարամիտներ, որոնք օգտվելով ոչ ստանդարտ իրավիճակից, կարող են վնասել երեխաներին: Անչափահասների համար մտահոգությունը խիստ իրական ու հիմնավոր է: Ուստի դիմում ենք ծնողներին. ուշադիր եղեք ձեր երեխաների հանդեպ, մի թողեք առանց հսկողության, մի թույլատրեք մասնակցել հանրահավաքին: Հաավաքների կազմակերպիչներին ու մասնակիցներին կոչ ենք անում մշտապես տեսադաշտում պահել հավաքի գոտում հայտնված՝ ծնողների հսկողությունից դուրս մնացած դեռահասներին, հսկել նրանց պահվածքն ուտեղաշարժը և երեխաների հետ կապված կասկածելի իրավիճակներում ահապաղ դիմել ոստիկաններին: Երեխաների անվտանգության ապահովումը բոլորիս խնդիրն է»: