Միջադեպեր՝ Խորենացու փողոցում այս գիշեր

Այս գիշերը նույնպես առանց միջադեպերի չի անցել Խորենացու փողոցում հավաքվածների և ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի անդամների համար:

Ինչպես արդեն իսկ հայտնել ենք, եղել է փոխհրաձգություն, ինչի հետևանքով զինված խմբի անդամներից Պավել Մանուկյանն ու նրա որդին՝ Արամ Մանուկյանը, և մեկ ոստիկան վիրավորվել են, նրանց տեղափոխել են հիվանդանոց:

Ոստիկանության տեղեկության համաձայն, գնդում կա ևս երկու վիրավոր, ովքեր հրաժարվում են բուժօգնությունից:

Երեկ ուշ երեկոյան, երբ հանհրահավաքի կազմակերպիչ խորհուրդը հայտարարեց, որ հանրահավաքը ավարտում են և Խորենացու փողոցում մարդկանց թիվը աստիճանաբար նվազում էր, ոստիկանները սկսեցին բերման ենթարկել խաղաղ քաղաքացիներին: Մի քանի տասնյակ մարդ բերման ենթարկվեց, այդ թվում «Ասպարեզ» մամուլի ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը, կանայք, անչափահաս:

Այս պահին Խորենացի փողոցում խաղաղ է, այլ տեղեկություններ դեռևս չկան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել