Ի՞նչ է կատարում ոստիկանության Էրեբունի բաժանումքի մոտակայքում

Մարզերից Երևան տանող ճանապարհին ինքնաձիգերով զինված ոստիկանական ուժեր են հերթապահում: Արդեն Երևանի կենտրոնական որոշ փողոցներում նույնպես նկատում ենք ոստիկաններ:

Իրավիճակը լարվեց վաղ առավոտյան, երբ սոցիալական ցանցերում տարածվեց տեսանյութ, որտեղ նկատվում էր, որ մի խումբ զինված անձիք ոստիկանության Էրեբունու բաժանմունք են մտել: Ըստ ԱԱԾ-ի պաշտոնական հաղորդագրության՝ այսօր առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց:

Իրենց տեսաուղերձում այս անձիք պահանջել են ՀՀ իշխանություններից ազատ արձակել ազատամարտիկներ Ժիրայր Սեֆիլյանին և Վոլոդյա Ավետիսյանին, Շանթ Հարությունյանին և մյուսներին:

Այս պահին ոստիկանության Էրեբունու բաժանմունք տանող ճանապարհը փակ է: Ոստիկանական ուժերը, օգտագործելով բեռնատար մեքենաներ, արգելափակել են փողոցը: Թե ինչ է այնտեղ կատարվում պարզ չի, կրակոցների ձայներ չեն լսվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել