Այսօրվանից ուժի մեջ է մտել ուշագրավ լրացում օրենքում

Այսօրվանից ուժի մեջ է մտնում ՀՀ Ազգային ժողովի կողմից 2016 թվականի հունիսի 17–ին ընդունված նոր փոփոխությունը «ՀՀ պետական պարգևների և պետական կոչումների մասին» ՀՀ օրենքում։

Ի թիվս այլ փոփոխության, նախատեսվում է հետևյալ բովանդակությամբ լրացումը կատարել

«ՀՈԴՎԱԾ 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 31.1-ին հոդվածով.

«ՀՈԴՎԱԾ 31.1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՇԻՆԱՐԱՐԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄԸ

1. Հայաստանի Հանրապետության վաստակավոր շինարարի պատվավոր կոչումը շնորհվում է շինարարության բնագավառում մեծ վաստակ ունեցող շինարարներին, ինչպես նաև շինարարական, մոնտաժային, նախագծային, գիտահետազոտական և այլ կազմակերպությունների բարձր որակավորում ունեցող մասնագետներին` շինարարության զարգացման գործում ունեցած զգալի ներդրման, շենքերի և շինությունների կառուցման, շինարարական կադրերի պատրաստման ու դաստիարակության գործում ունեցած մեծ վաստակի համար:»

IRAVABAN.NET

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել