Արդարացման դատավճիռ Կենտրոն և Նորք-Մարաշ դատարանում

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը արդարացրել է ամբաստանյալ Վ.Գ.-ին, ով մեղադրվում էր գողության մեջ:

Այս մասին Իրավաբան.net-ին ասաց Վ.Գ.-ի իրավունքների պաշտպան, փաստաբան Մարինե Ֆարմանյանը:

Անձին մեղադրանք էր առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (գողություն, որը կատարվել է պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով):

Ըստ մեղադրական եզրակացության Վ.Գ.-ն ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ՝ իրեն հատկացված բանալու միջոցով բացել է Երևանի բուքմեյքերական գրասենյակներից մեկի մուտքի դուռը, ապա` զրկված լինելով ոչ աշխատանքային ժամերին գրասենյակի տարածք մուտք գործելու իրավունքից, ապօրինի մուտք է գործել գրասենյակի տարածք և միասնական դիտավորությամբ դրամարկղից գաղտնի հափշտակել է զգալի չափի` ընդհանուրը 370.000 ՀՀ դրամ գումար:

Մեղադրող դատախազը որպես պատիժ դատարանին խնդրել էր Վ.Գ.-ին դատապարտել 1 մլն դրամ տուգանքի:

Նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանն արդարացրել է նրան:

Լուսանկարում՝ ՓՊ հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Մարինե Ֆարմանյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել