Էրոս Ռամազոտտիի Երևանյան համերգի հետքերով. հետագա զարգացումները «Perfetto» չէին

«Միջազգային մեգա-աստղ Էրոս Ռամազոտտին Երևանում համերգ կտա», «Իտալական փոփ երաժշտության ամենավառ ներկայացուցիչներից մեկը Հայաստան կգա»… ահա, այսպես ոգևորված որոշ լրատվամիջոցներ սպասում էին Ռամազոտտիին Երևանում:

Ռամազոտտիի Երևանյան համերգի տոմսերը վաճառքի մեկնարկեց հոկտեմբերի 26-ից, տոմսերի գինը սկսվում էր 8000 ՀՀ դրամից և հասնում 150 հազարի:

Ռամազոտտիի համերգը կազմակերպվելու էր «Perfetto» համաշխարհային շրջագայության շրջանակներում։ «Perfetto» բառը մեկ նշանակություն ունի՝ կատարյալ, անթերի, սակայն երևանյան համերգի հետ կապված հետագա զարգացումները ամենևին էլ «Perfetto» չէին:

Ինչի՞ց ամեն ինչ սկսվեց

ԱՊՀ երկրներում Ռամազոտտիի համերգի ծրագրեր կազմակերպելու հանձն է առել ռուսական «Глобальные коммуникации» ընկերությունը:

Այս ընկերությունն էլ «Ֆորպոստարտ Պրոդաքշըն»-ի հետ 24.09.2015թ. կնքել է թիվ 38-ЭР-15պայմանագիրը, իրականացնողը երևանյան ներկայացուցիչ «Շոուսթար» ՍՊԸ-ն էր:11214128_1638025239810523_7169253554175428418_n (1)

Նշված պայմանագրերով Գործակալը` «Ֆորպոստարտ Պրոդաքշըն»-ը, և Կատարողը` «Շոուսթար» ՍՊԸ-ն, հանձն են առել «Глобальные коммуникации»-ի ընկերության հանձնարարությամբ և վերջինիս հաշվին իրականացնել արտիստի երևանյան համերգային ծրագրի կազմակերպչական աշխատանքները:

Այս մասին մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է «Ֆորպոստարտ Պրոդաքշըն»-ի տնօրեն Զարինե Մխեյանը, ով միաժամանակ հանդիսանում է նաև «Շոուսթար»-ի տնօրենը:

12507543_1095738443799779_4848113497258068832_n

«Շոուսթար» ՍՊԸ-ի երկու տնօրենները, ձախից՝ Զարինե Մխեյան և Սոնա Տանանյան

Ըստ աղբյուրի՝ Էրոս Ռամազոտտիի Perfetto համաշխարհային շրջագայության կազմակերպիչ Trident Music Srl պրոդյուսերական ընկերությունը հայտնել է, որ «ս/թ մարտի 26-ին Մինսկում կայացած համերգից հետո ստիպված է հայտարարել, որ դադարեցվում են Էրոս Ռամազոտտիի՝ Էստոնիայում, Ռուսաստանում և Հայաստանում կայանալիք համերգային շոուները՝ նշված երկրներում շրջագայության ռուսաստանյան կազմակերպիչ «Глобальные коммуникации» ընկերության կողմից պայմանագրային պարտավորությունների խախտման պատճառով», ինչը սակայն ռուսաստանյան կազմակերպիչները հերքել են և հայտարարել դատական հայց ներկայացնելու մտադրության մասին:

Trident Music Srl-ն հայտարարել է, որ ռուսական կազմակերպությունը, խախտելով պայմանագրի կետերը, չի վճարել արտիստի շրջագայության համար նախատեսվող ծախսերը:

«Ֆորպոստարտ Պրոդաքշըն»-ի տնօրենը գրավոր հարցման մեջ նշել է, որ իտալական Trident Music ընկերությունը նույնպես հայտարարել է, թե մտադիր է դատական հայց ներկայացնել համերգի ռուսաստանյան կազմակերպիչ «Глобальные коммуникации» ընկերության դեմ՝ պայմանագրային պարտավորությունների բազմակի խախտումների համար:

Նա նաև եզրահանգում է, որ համերգի չեղարկման ողջ պատասխանատվությունն ընկնում է իտալական և ռուսական կողմերի վրա:

Չեղյալ են հայտարարավել շուրջ 11 քաղաքում կայանալիք համերգային ծրագրեր

Հայ հանդիսատեսի կողմից գնված տոմսերի փոխհատուցման համար նախօրոք հայտարարված էր մայիսի 26-ից հուլիսի 26-ն ընկած ժամանակահատվածը:

4788Իրավաբան.net-ի հարցումից հետո «Ֆորպոստարտ Պրոդաքշըն»-ը և «Շոուսթար»-ը սկսեցին հայտարարեցին, որ տոմսերի գումարի վերադարձը կրկին հետաձգվումէ  այս անգամ մինչև սեպտեմբերի 15-ը համերգի կազմակերպչի՝ «Глобальные коммуникации» ընկերության որոշմամբ:

Ըստ Զարինե Մխեյանի՝ տոմսերի վերադարձի ժամկետների հետաձգումը պայմանավորված է մի շարք հանգամանքներով. «Մասնավորապես, միաժամանակ չեղյալ են հայտարարվել շուրջ 11 քաղաքում կայանալիք համերգային ծրագրեր: Ընդ որում, որոշ քաղաքներում, օրինակ՝ Մոսկվայում, նախատեսված է եղել ոչ թե մեկ, այլ երկու համերգային ծրագիր: Այդքան մեծ քանակությամբ հանդիսատեսից չեղարկված համերգային ծրագրի տոմսեր ետ ընդունելը և նրանց դրամական փոխհատուցում իրականացնելը ժամանակատար և բարդ գործընթաց է»:

Զարինե Մխեյանի հավաստամամբ հայկական ընկերություններն իրավունք չունեն ինքնագլուխ վերադարձնել գումարը՝ առանց “Глобальные коммуникации” ընկերության հանձնարարության:

Միաժամանակ «Глобальные коммуникации»-ի պատասխանում հակասություններ կան: Մեզ այս ընկերության գլխավոր տնօրեն Ա. Ագապովը հայտնել է, որ «Շոուսթար» ՍՊԸ-ն արդեն մասամբ փոխհատուցել է տոմսեր գնած մարդկանց գումարը, մինչդեռ Զարինե Մխեյանը պնդում է, թե առանց ռուսական ընկերության համաձայնության նման բան չի անի:

Ինչևէ, «Глобальные коммуникации»-ի գլխավոր տնօրենը մեզ վստահեցրեց, որ գնված տոմսերի գումարների վերադարձը կիրականացվի մինչև սեպտեմբերի 15-ը, միաժամանակ նա շտապում է շեշտել՝ այս ժամկետը ոչ մի առնչություն չունի ընկերության հայցի հետ՝ ընդդեմ Ռամազոտտիի ներկայացուցիչ RADIORAMA S.R.L. ընկերության:

Դատական գործերի մասին

Ինչո՞ւ է Ագապովը շտապում հայտարարել, որ գումարների վերադարձը որևէ առնչություն չունեն դատական գործընթացի հետ: Պատճառը հետևյալն է՝ ապրիլի 12-ին «Глобальные коммуникации»-ին հայց է ներկայացրել ՌԴ-ի արբիտրաժային դատարան՝ ընդդեմ RADIORAMA S.R.L.-ի:

Դատարանն արձանագրել է, որ հայցի համար պետք է համապատասխան տեղեկանք բանկից, որը ցույց կտա տվյալ իրավահարաբերությունների շրջանակներում առաջացած ծախսերը:

Իր որոշման մեջ՝ դատավոր Մ. Վեդերնիկովը արձանագրել է, որ «Глобальные коммуникации»-ին չի ներկայացրել բանկի տեղեկանքը, ուստի դատարանը շեշտել է, որ հայցը խախտումով է ներկայացված և գործի քննությունը դադարեցրել է մինչև մայիսի 5-ը:

8623

Այսքանը այս գործի մասին, էլեկտրոնային համակարգում այլ պաշտոնական փաստաթուղթ չկա, իսկ Ագապովը վստահեցրել է, որ դատական գործը նշանակվել է սեպտեմբերի 2-ին՝ կարծիք հայտնելով, թե գործը կհանգուցալուծվի մյուս տարվա սկզբին:

Մինչդեռ Trident Music ընկերությունը, որը կազմակերպում էր Ռամազոտտի համերգները հայտարարել է հետևյալը. «Trident Music-ը մեծ ցավով նշում է, որ «Глобальные коммуникации»-ին և Անդրեյ Ագապովը՝ իրենց փաստաբանի միջոցով, ակնհայտորեն, ստում են՝ փորձելով խուսափել պատասխանատվությունից և հատկապես՝ վաճառված տոմսերի համար գումաները վերադարձնելուց»:

Վերդառնալով մեր իրականություն

Մեկ տոմսի արժեքը 8 հազար դրամից մինչև 150 հազար դրամ. սա արդեն մեծ գումար է հայ հանդիսատեսի համար: Թեև «Ֆորպոստարտ Պրոդաքշըն»-ից մեզ որևէ տեղեկատվություն չտրամադրեցին՝ գնված տոմսերի քանակի վերաբերյալ՝ պնդելով, թե դա իրենց կազմակերպության առևտրային գաղտնիքն է, սակայն փաստ է, որ բազմաթիվ մարդիկ են տոմսեր գնել:

Եթե զանգեք տոմսարկղ ձեզ կհավաստիացնեն, որ սեպտեմբերի 15-ին պետք է գումարները լինեն, մինչդեռ հայտարարության մեջ ասվում է, որ մինչև սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում է փոխհատուցումն իրականացվում:

78520

Փաստաբան Գայանե Դեմիրչյան

Փաստաբան Գայանե Դեմիրչյանը, ով 4 տոմս է գնել համաձայնվել է սպասել մինչ այս հայտարարված ժամկետներին, սակայն երկրորդ հետաձգմանը չի սպասի և պատրաստվում է դատական հայց ներկայացնել՝ ընդդեմ կազմակերպիչների:

Մեզ հետ զրույցում նա ասաց, որ իրեն միացել են նաև տոմսեր գնած բազմաթիվ քաղաքացիներ. «Առաջինի դեպքում հնարավոր էր ընդունել, որ նրանց մոտ կազմակերպչական խնդիրներով են հետաձգումներ կատարվում, սակայն երկրորդ անգամ արդեն ընդունելի չէ, քանի որ նույն պատճառով կարող են նաև սեպտեմբերի 15-ին հետաձգել»,- ասաց մեր զրուցակիցը:

Նման մի իրավիճակ էլ ստեղծվել էր երգչուհի Իրինա Ալլեգրովայի համերգի հետ, 2015թ.-ի մարտի 6-ն կայանալիք համերգը հետաձգվել էր երգչուհու վատառողջության պատճառով և 2015թ.-ի մայիսի 23-ն կայացել է: Գայանեն փոխանցեց, որ որոշ քաղաքացիների հարմար չէր եղել տեղափոխման հանգամանքը և նրանք տոմսի գումարի հետադարձի հետ կապված խնդիր էր առաջացել:

Իսկ «Ֆորպոստարտ Պրոդաքշըն»-ից հայտնեցին, որ մի քանի տասնյակ քաղաքացիները, ովքեր ցանկություն չեն հայտնել մասնակցել հետաձգված համերգին, պատշաճ կարգով ստացել են իրենց ձեռք բերած տոմսերի ետ վերադարձի դիմաց փոխհատուցումը:

Փաստաբան Գայանե Դեմիրչյանը այստեղ նաև իրավական խնդիր է տեսնում. «Մեր իրականության մեջ նմանատիպ խնդիրներ կան, եթե համերգը հետաձգվում է, անձը պետք է հնարավորություն ունենալ տոմսը ետ տալ»,- ասաց նա:

Ոլորտին առնչվող հարցերով մայիսի 30-ին դիմեցինք Մշակույթի նախարարությանը, որտեղից սահմանված ժամկետի խախտմամբ՝ հունիսի 9-ին, տրվեց պարզաբանումը այն մասին, որ գերատեսչությունը սահմանափակված է ՀՀ օրենսդրությամբ. «Բարձրացված հարցը դուրս է ՀՀ մշակույթի նախարարության իրավասության շրջանակներից, քանի որ համաձայն «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի՝ պետությունն՝ ի դեմս ՀՀ մշակույթի նախարարության, իրավունք չունի միջամտելու քաղաքացիների և կազմակերպությունների մշակութային և ստեղծագործական գործունեությանը»:

Բացի այդ, ՄԽ-ն հավելում է. «Համերգները (խոսքը գնում է Ռամազոտտիի և Ալեգրովայի համերգների մասին) կազմակերպվել են (Ալեգրովայի համերգը կազմակերպվել, սակայն Ռամազոտտիինը՝ ոչ – Գ.Թ.) «Շոուսթար» ՍՊԸ-ի կողմից և վերջինս՝ համաձայն  «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի և իր կանոնադրության, ինքնուրույն է իրականացնում ընկերության գործունեության հետ կապված հարաբերությունները»,- ՄԽ-ի պատասխանից ստացվում է, որ «Շոուսթար»-ն ինքնուրույն է որոշում որքան ժամանակ քաշքշուկի մեջ գցել քաղաքացիներին:

Գևորգ Թոսունյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել