Քաղաքապետ է ձերբակալվել

Վլադիվոստոկի քաղաքապետ Իգոր Պուշկարևին և «Վլադիվոստոկի ճանապարհներ» ընկերության տնօեն Անդրեյ Լուշնիկովին տեղափոխել են Մոսկվա․ տեղեկացնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը հղում անելով իր աղբյուրին։

«Պուշկարևին և Լուշնիկովին Մոսկվա են տեղափոխել քննչական գործողություններ իրականացնելու նպատակով։ Նրանք արդեն Մոսկվայում են», – փոխանցում է աղբյուրը։

Պուշկարևն ու Լուշնիկովը մեղադրվում են ՌԴ ՔՕ 285 հոդվածի 3-րդ, 204 հոդվածի 2-րդ և 204 հոդվածի 3-րդ մասերով նախատեսված հանցանքների համար («Իշխանության չարաշահում» և «Առևտրային կաշառք»)։

Ըստ քննիչների, Պուշկարևը 2009-2014 թթ.-ին կազմակերպել է Լուշնիկովի «Վոստոկցեմենտ» ընկերությունների խմբից մեծ քանակությամբ շինանյութերի գնումը։

Ըստ Ռուսաստանի քննչական կոմիտեի տեղեկությունների, «Վոստոկցեմենտը» վերահսկում են քաղաքապետի բարեկամները, իսկ «Վլադիվոստոկի ճանապարհներ» ընկերությունը վարչակազմի սեփականությունն է։ Շինանյութերը ձեռք են բերվել ուռճացված գներով, որի համար Պուշկարևը ստացել է ոչ պակաս, քան 45 միլիոն ռուբլի:pic_95f689e57849ff60f799ccfc6448fc63

Բացի այդ, 2012-2014թթ.-ին Պուշկարևը Լուշնիկովին 1,4 մլն ռուբլի է տվել, որպեսզի վերջինս Վլադիվոստոկի ճանապարհների տեխնիկական սպասարկման և վերանորոգման նպատակներով մունիցիպալ պայմանագրերի շրջանակներում ապահովի պահանջվող շինանյութերի ձեռքբերումը «Վոստոկցեմենտի» կազմի մեջ մտնող ընկերություններից։

Պուշկարևի ձերբակալման և Մոսկվա տեղափոխելու մասին տեղեկացվել է հունիսի 1-ին։

Վլադիվոստոկի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել քաղաքապետի առաջին տեղակալ Ալեքսեյ Լիտվինովը։

Պուշկարևը քաղաքապետի պաշտոնում ընտրվել էր 2008թ․-ին։ Մինչ այդ, չորս տարի եղել է Դաշնության խորհրդի անդամ Պրիմորսկի երկրամասից:

Լուսանկարները։ Вести.ru և Lenta.ru

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել