Այսօր Արցախի խորհրդարանում տեղի ունեցավ Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունը: Ընտրության արդյունքում Արցախի նոր օմբուդսմեն ընտրվեց ՀՀ Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը:
Մեզ հետ զրույցում պարոն Մելիքյանն ասաց, որ առաջինը պետք է աշխատակազմի հետ ծանոթանա. «Բովանդակային առումով լրացուցիչ կտեղեկացնենք, իմ առաջնահերությունները բնականաբար վերաբերում են Ադրբեջանի կողմից ապրիլիի 2-ին սանձազերծված լայնամասշտաբ մարդու իրավունքների խախտման խնդիրներին»: