Ապրիլի 5-ին, Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կալանավորներին պահելու խցից փախուստի էր դիմել 31-ամյա Սպարտակ Դանիելյանը:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացրին, որ նրան հայտնաբերել են:
Նշենք, որ 2014 թվական Քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասով՝ խարդախության համար դատապարտված, 1985թ-ին ծնված, բարձրագույն կրթությամբ, մասնագիտությամբ բժիշկ, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Սպարտակ Դանիելյանը ներկայումս նույնպես մեղադրվում է Քրեական օրենգրքի 178-րդ հոդվածով նախատեսված արարք՝ խարդախություն կատարելու համար:
2015 թ-ի, ապրիլի 5-ին, ժամը 17.32-ի սահմաններում Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կալանավորների պահելու համար նախատեսված խցում ձեռնաշղթայով փակված, ճաղավանդակը չպարզված եղանակով բացելու միջոցով դուրս է եկել դատարանի շենքից, ապա դատարանի ավտոկայանատեղիի պարիսպը մագլցելու եղանակով դիմել է փախուստի:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Իրավաբան.net